Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրում «Սասուոլոն» ընդունեց Միլանի «Ինտերին»: Հանդիպումը կայացել է Ռեջո Նել Էմիլիայի «Մապեյ-Չիտտա դել Տրիկոլորե» ստադիոնում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 4:3 հաշվով:
Արդեն 2-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 14 րոպե անց «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին պատասխան գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:
38-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրկին առաջ մղեց միլանյան թիմին։ Առաջին խաղակեսի վերջում, 45-րդ րոպեին Լուկակուն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։ 71-րդ րոպեին Մարտինեսը ևս հաջողությամբ խփեց 11-մետրանոց հարվածը։ Հանդիպման վերջնամասում հյուրերին հաջողվեց երկու գոլ խփել և կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկան Ֆիլիպ Ջուրիչիչն ու Ժերեմի Բոգան:
Ինտերը. 21 միավորով երկրորդ տեղում է իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: «Սասուոլոն» 6 միավորով 16-րդն է: