Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ արտագնա խաղում 0:1 հաշվով պարտությունը:
«Մենք շատ վատ անցկացրեցինք հանդիպման սկիզբը։ Առաջին խաղակեսի ավարտը վատ չստացվեց։ Ընդմիջումից հետո մեզ մոտ ավելի լավ էր ստացվում ամեն ինչ։ Պետք է առաջ շարժվել, բայց կան բազմաթիվ հանդիպումներ, որոնք թանկ են նստում մեզ վրա։
Մեզ դիմակայում էր շատ մոտիվացված թիմ, որն անարդարացիորեն գտնվում էր աղյուսակի ստորին հատվածում շ։ Դա մեզ թանկ արժեցավ։ Մենք գերիշխում էինք, բայց շատ գոլային հնարավորություններ չստեղծեցինք։ Խնդիրն այն է, որ մեր թիմը յուրաքանչյուր երեք օրը մեկ պետք է ցույց տա, թե որքան լավն է։ Մենք պետք է հետևողական արդյունքներ ցույց տանք։ Մեզ կայունություն է պետք, եթե ցանկանում ենք այս մրցաշրջանում ինչ-որ բան հաղթել։ Կորուստները արդարացում չեն։ Ոչ բոլոր խաղացողներն են վնասվածք ստացել։ Նրանք, ովքեր կարող են խաղալ, պետք է ցույց տան, թե ինչի են արժանի լինել «Ռեալում»։ Վնասվածքների հետ ոչինչ անել չի կարելի», — Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն: