Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Բալեարյան կղզիներում հյուրընկալվել էր «Մալյորկային»: Տանտերերը հաղթեցին նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց միակ գոլը խփել է Ժունիորը:
74-րդ րոպեին կոպիտ սահընկման համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է Օդրիոսոլան:
Զիդանի գլխավորած թիմը Լա լիգայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունն է կրում:
«Արքայական» ակումբը մնում է 18 միավորով և 1 միավոր զիջում է «Բարսելոնային», «Մալյորկան» 10 միավորով բարձրանում է 14-րդ հորիզոնական: