Մյուս ամառ ՄՅՈՒ-ն կարող է 350 մլն եվրո ծախսել նոր խաղացողներ գնելու վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» մի քանի ցնցող տրանսֆեր են պատրաստում։ Արդեն հիմա նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն ու «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, ինչպես նաև «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը։ Եթե հունվարին նրանցից ոչ մեկ հարմար գնով հասանելի չլինի, ՄՅՈՒ-ն նրանց տրանֆերների հարցը կտեղափոխի ամառ։