Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունել էր Երևանի «Արարատին» ու հաղթեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 23—րդ րոպեին բացեց Մորի Կոնեն՝ առաջ մղելով գյումրեցիներին։ Երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Ժունիորը։ 68-րդ րոպեին տանտերերի կազմում ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց Պրլևիչը, բայց սա Բիչախչյանի սաներին չստիպեց վայր դնել զենքերը։ Փոխարինման մտած Արամ Մուրադյանը 89-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «Շիրակին» առաջատարի հետ խաղում։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 22 միավորով հավասարվեց առաջատար «Արարատին»։