Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի Բազելի ATP 500 շարքի մրցաշարին։ Շվեյցարացի թենիսիստի հարազատ քաղաքում անցկացվող մրցաշարը կկայանա գալիք շաբաթ։
Ռոջերը մրցաշարի առաջին համարն է լինելու, քանզի Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը չեն մասնակցելու նրան։ Ֆեդերերը նախկինում 9 անգամ հաղթող է ճանաչվել Swiss Indoors-ում։ Միակ մրցաշարը, որտեղ Ֆեդերերը 10 հաղթանակ է տարել Հալլեն է։
Մինչ մրցաշրջանի ավարտը 38-ամյա շվեյցարացին շատ մրցաշարերի չի մասնակցի։ Բացի Բազելից Ֆեդերերը հավանաբար կխաղա Փարիզի Մասթերսում և Լոնդոնում կայանալիք ամփոփիչ մրցաշարում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել էր 2020 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին։ Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթողը մասնակցելու է նաև բոլոր 4 Major-ներին։