«Ռուբինի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վյաչեսլավ Ֆոմինը «Սպարտակի» տարիքակից թիմի դեմ խաղում ծանր վնասվածք է ստացել:
Ծնկին ուժգին հարված ստանալուց հետո Ֆոմինն անհաջող ընկել է, ներքին արյունահոսություն է սկսվել,- հայտնում է Ռուսատսանի երիտասարդական հավաքականի թվիթերյան էջը:
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը մոտ 2 լիտր արյուն է կորցրել:
Ֆոմինը գտնվում է Դոմոդեդովյան կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Ֆուտբոլիստի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք: