Ստոկհոլմում ընթացող ATP 250 շարքի մրցաշարում հայտնի են դարձել եզրափակչի մասնակիցները։
Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովը կիսաեզրափակչում երկու սեթում հաղթել է Յուիչի Սուգիտային 7-5, 6-2 հաշվով և կարիերայում առաջին անգամ դուրս է եկել ATP շարքի մրցաշարի եզրափակիչ։ Շապովալովը 20 տարեկան է։
Կիսաեզրափակիչ մյուս խաղում միմյանց դեմ մրցել են Պաբլո Կարենյո-Բուստան և Ֆիլիպ Կրախինովիչը։ Վերջինս երեք սեթում առավելության է հասել իսպանացի թենիսիստի նկատմամբ։
Այսպիսով, վաղը կայանալիք եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Դենիս Շապովալովը և Ֆիլիպ Կրախինովիչը։