Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին»։
«Քաղաքայինները» առանց դժվարությունների կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Առաջին կեսի վերջնամասում «Ման․ Սիթին» երկու գոլ խփեց, որոնք որոշեցին խաղի ելքը։
Նախ 39-րդ րոպեին Բերնարդու Սիլվայի գերազանց փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Գաբրիել Ժեզուսը։ Երկու րոպե չանցած Դավիդ Սիլվան կրկնապատկեց Գվարդիոլաի թիմի ատավելությունը՝ օգտվելով Ռահիմ Ստերլինգի փայլուն փոխանցումից։ «Ման․ Սիթին» հաղթեց 2-0 հաշվով։
«Սիթին» 19 միավոր է վաստակում և «Լիվերլուլի» հետ միավորների տարբերությունը հասցնում է հինգի։ «Մերսիսայդցիները» 9-րդ տուրի իրենց հանդիպումը անցկացնելու են կիրակի՝ մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆորդում»։