Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Աթլետիկոն» ընդունել էր «Վալենսիային»։
Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 36-րդ րոպեին։ Դիեգո Կոստան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և առաջ մղեց տանտերերին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ «Վալենսիան» վերականգնեց հաշվի հավասարությունը։ Տուգանային հարվածից չքնաղ գոլի հեղինակ դարձավ «չղջիկների» ավագ Դանի Պարեխոն։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ «Աթլետիկոն» 16 միավոր է վաստակում այս արդունքից հետո։ «Վալենսիայի» ակտիվում 13 միավոր կա։