Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում միմյանց հանդիպեցին տեղի «Բորուսիան» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»։
Տուրի կենտրոնական խաղը անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ Տանտերերը կարողացան դժվարին պայքարում առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Դորտմունդցիների միակ գնդակը 58-րդ րոպեին խփեց Մարկո Ռոյսը։
Այս հաղթանակը էլ ավելի խճճեց իրավիճակը մրցաշարային աղյուսակի վերնամասում։ Երկու թիմեր՝ «Բորուսիա» Մյունխենգլադբախը և «Վոլֆսբուրգը» 16-ական միավոր ունեն։ «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և «ՌԲ Լեյպցիգը» ունեն 15 միավոր։
Այս թիմերին կարող է շրջանցել «Շալկեն», որը ներկա պահին 14 միավոր ունի և վաղը անցկացնելու է 8-րդ տուրի իր խաղը Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմի» հետ։