«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Ա սերիայի 8-րդ տուրի «Վերոնայի» դեմ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
«Լեհաստանի հավաքականի կազմում խփած գոլը վստահություն է հաղորդել Միլիկին, ու այն օգնեց նրան այսօր էլ լավ հանդես գալ։ Ինչ վերաբերում է Զլատանի հայտարարությանը, ապա ես պատրաստվում եմ զանգել նրան ու ասել, որ «Նապոլին» սպասում է իրեն»,-Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել էր, որ «Նապոլիի» ստադիոնը ամեն շաբաթ կլցվի իր համար, եթե նա տեղափոխվի այնտեղ։
Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «ԼԱ Գելեքսիի» հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։