Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է շարունակել խաղը Լյուքսեմբուրգում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում։ Գասպարյանը 3։6, 0։1 հաշվի պայմաններով հրաժարվել է պայքարից։
Այսպիսով, նրա մրցակիցը՝ ռուս Աննա Բլինկովան դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Թենիսիստուհիները կորտում 46 րոպե են անցկացրել։ Բլինկովան եզրափակիչ դուրս գալու համար կմրցի Ելենա Օստապենկո-Անտոնիո Լոտներ զույգի հաղթողի հետ։