Ռուսաստանի առաջնության առաջիկա 2 տուրերը նվիրված կլինեն ԽՍՀՄ հավաքականի ու «Դինամոյի» դարպասապահ Լև Յաշինի հիշատակին:
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 22-ին լեգենդար դարպասապահի ծննդյան օրն է, նա կդառնար 90 տարեկան:
«Ռուսական Պրեմիեր-լիգայի 13-րդ ու 14-րդ տուրերը նվիրված կլինեն Լև Իվանի Յաշինի հիշատակին: ՌՖՊԼ-ի ակումբները հարգանքի տուրք կմատուցեն մեծագույն դարպասապահին», — ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Յաշինը «Դինամոյի» կազմում խաղացել է 1950-ից 1871 թվականներին, 1954-ից 1967 թվականներին պաշտպանել է ԽՍՀՄ հավաքականի դարպասը: «Դինամոյի» կազմում նա դարձել է ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն ու 3-ակի գավաթակիր:
Հավաքականի կազմում Յաշինը դարձել է 1956 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող ու Եվրո-1960-ի չեմպիոն:
1963 թվականին Յաշինը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով մինչ օրս միակ դարպասապահը, որը «Ոսկե գնդակ» է ստացել: