Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված հետաձգված Էլ կլասիկոյի հետ:
Հայտարարության մեջ ասված է հետևյալը.
«Հաշվի առնելով Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի և լիգայի մրցումային կոմիտեի որոշումը հոկտեմբերի 26-ին ՖԱ «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդ» ՖԱ-ի միջև նախապես պլանավորված հանդիպման հետաձգման վերաբերյալ` ակումբը ցանկանում է տեղեկացնել, որ նոր ամսաթիվը, որը համաձայնեցված է երկու թիմերի կողմից, դեկտեմբերի 18-ն է»,-ասվում է «Ռեալի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Բարսելոնան» ևս հայտարարել էր Էլ կլասիկոն դեկտեմբերի 18-ին անցկացնելու պատրաստակամության մասին: