Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 11-րդ տուրը մեկնարկեց Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած «Նոա» — «Երևան» խաղով: Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
«Նոան» հաշվի մեջ առաջ անցավ արդեն 6-րդ րոպեին. աչքի ընկավ Վլադիմիր Ազարովը: Ընդամենը 5 րոպե անց սեփական տուգանայինում Արգիշտի Պետրոսյանի կոպիտ սխալից դարձյալ օգտվեց Ազարովն ու հաշիվը դարձրեց 2-0:
«Նոան» այս խաղում բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն չիրացրեց դրանցից և ոչ մեկը:
Երկրորդ խաղակեսում «Երևանին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին աչքի ընկավ Ջեֆերսոնը: Սակայն այս խաղում ավելին անել հյուրերը չկարողացան. 79-րդ րոպեին Պավել Դեոբալդը վերականգնեց իր թիմի՝ 2 գոլի առավելությունը:
«Երևանը» կրեց այս մրցաշրջանում իր 11-րդ անընդմեջ պարտությունը: «Նոան» տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակն ու վաստակեց 17 միավոր՝ ժամանակավորապես բարձրանալով 4-րդ հորիզոնական: