Հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո այսօր՝ հոկտեմբերի 18-ին մեկնարկում է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 11-րդ տուրը: Խաղային առաջին օրը նախատեսված է 1 հանդիպում: «Նոան» Երևանի «Նաիրի» մարզադաշտում կհյուրընկալի «Երևանին»:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Նոա» — 12. Արման Մելիքսեթյան, 3. Ալան Տատաև, 14. Միխաիլ Կովալենկո, 22. Վարդան Մովսիսյան, 6. Սոսլան Կագերմազով, 8. Յուրի Գարեգինյան, 9. Վլադիմիր Ազարով, 57. Պավել Դեոբալդ, 97. Կիրիլ Բոր, 15. Մաքսիմ Մայրովիրչ, 31. Դմիտրի Լավրիշև
Գլխավոր մարզիչ՝ Վադիմ Բորեց
«Երևան» — 1. Յանիս Կրումինս, 19. Սվյատոսլավ Գրաբչակ, 3. Աղավարդ Պետրոսյան, 31. Ջաֆետ Դել Պորտիլո, 10. Էդգար Մկրտչյան, 5. Արգիշտի Պետրոսյան, 23. Ալվեշ Դե Սիլվա, 2. Ուիլյամ Գուստավո Կոնստանցիո, 21. Լոկվա Անտոնիո Ջորջես, 9. Ռամազան Իսաև, 8. Եվգենի Եվգենև
Գլխավոր մարզիչ՝ Կալդաս դե Օլիվեյրա
10 տուրերից հետո «Նոան» 14 միավորով 6-րդ հորիզոնականում է:
«Երևանը» 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին: Ուղիղ հեռարձակումը՝ ՀՖՖ YouTube-յան ալիքում: