Նոկաուտից հետո կոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է 27 տարեկան հասակում:
«WBC-ն և նրա նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խորապես սգում են Պատրիկ Դեյի մահվան կապակցությամբ։ Նա այսօր մահացել է գանգուղեղային վնասվածքի հետևանքով, որը ստացել էր հոկտեմբերի 12-ին։ WBC-ն այս ծանր պահին միանում է Պատրիկի ընտանիքին», — ասված է WBC-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Չիկագոյում (ԱՄՆ Իլինոյս նահանգ) կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար: Ալեքսանդր Ուսիկ -Չեզզ Ուիզերսփուն մենամարտի անդերկարդում իսկական դրամա է ծավալվել։ Առաջին միջին քաշային կարգի մարտիկներ Չարլզ Կոնվելն ու Պատրիկ Դեյը USBA վարկածով տարածաշրջանային տիտղոսի համար են մենամարտել։ 10-րդ ռաունդում Կոնվելը մրցակցին նոկաուտի ենթարկեց։ Դեյին անգիտակից վիճակում ռինգից տարել են պատգարակով։ Հոսպիտալացումից հետո նրան գլխուղեղի վիրահատության են ենթարկել: