2004 թվականի հոկտեմբերի 16-ին հարձակվող Լիոնել Մեսsին առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում։
Աստղային արգենտինացու նորամուտը տեղի է ունեցել կատալոնական դերբիում, որն ավարտվել է «կապտանռնագույնների» նվազագույն հաղթանակով:
«15 տարի առաջ նա նորամուտը նշեց առաջին թիմում։ Այսօր նա կստանա իր վեցերորդ ոսկե խաղակոշիկը։ Լավագույնը պատմության մեջ»,-ասվում է «Բարսելոնայի» թվիթերյան էջում։ Գրառմանը կցված է տեսանյութ, թե ինչպես է Մեսսին փոխարինման դուրս գալիս Դեկուի փոխարեն։