Չիլիի հավաքականի ու «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կոճի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել։
Հիշեցնենք, որ Սանչեսը Կոլումբիայի հետ ընկերական խաղում վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ «Ինտերի» բժշկական շտաբը հայտնել էր, որ չիլիացու մոտ ձախ կոճի ւլի վնասվածք է ախտորոշվել։
Հաղորդվում է, որ վերականգնումը կտևի 3 ամսից ոչ պակաս։ Այս կերպ, ֆուտբոլիստը 2019 թվականին այլևս չի խաղա։
30-ամյա չիլիացին «Ինտեր» էր տեղափոխվել վարձակալական հիմունքներով ՄՅՈՒ-ից։