Թուրինի «Յուվենտուսը» թիմի կիսապաշտպան Պաուլո Դիբալային կարող է նոր պայմանագիր առաջարկել։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «բիանկոներիները» դիտարկում էին արգենտինացի ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը, սակայն հիմա ցանկանում են երկարաձգել նրա պայմանագիրը մինչև 2024 թվականը։
Առաջիկա շաբաթների ընթացքում ֆուտբոլիստի ներկայացուցիչները ակումբի ղեկավարության հետ հանդիպելու են քննարկելու համար նոր համաձայնագրի մանրամասները։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։