Մոսկվայում շարունակվում է թենիսի Կրեմլի գավաթ մրցաշարը, որը ATP 250 շարքի մրցաշար է։
Այսօր պայքարի մեջ է մտել հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը։ Մրցաշարի երկրորդ համարի մրցակիցը գերմանացի փորձառու թենիսիստ Ֆիլիպ Կոլշրայբերն էր։
Չափազանց հետաքրիր ու գերդրամատիկ պայքար ծավալվեց։ Խաչանովը հանդիպման ընթացքում 4 match point խաղարկեց ու կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Կարենը հաղթեց 3-6, 6-3, 7-6(7) հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մրցաշարի առաջին համար Դանիլ Մեդվեդևը հրաժարվել է պայքարից այս մրցաշարում։ 23-ամյա թենիսիստը նախորդ շաբաթ չեմպիոն էր հռչակվել Շանհայում։ Դանիլը չի կարողացել վերականգնվել Մասթերսից հետո։