Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից ու կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, Ա սերիայում, կամ էլ Բունդեսլիգայում։
El Desmarque-ի փոխանցմամբ՝ Լուկաս Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» անգամ առաջարկով դիմել են «արքայական» ակումբին։ Գործարքը կարող է կայանալ հունվարին։
Բացի «Արսենալից» Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» և Լեվերկուզենի «Բայերը»։ Հաղորդվում է, որ գերմանական ակումբը լավագույն շանսերն ունի 28-ամյա ֆուտբոլիստին գնելու, քանի որ պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո։ Մինչդեռ «Արսենալն» ու «Ռոման» ավելի քիչ գումար են նախատեսել։
Լուկաս Վասկեսը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում 2015 թվականից։