Հայտնի են Ամերիկայի կանոնավոր առաջնության (MLS) այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները: Այս մասին հաղորդում է MLS-ի պաշտոնական կայքը:
Ֆինալիստների եռյակում են մրցաշարի լավագույն ռմբարկուները՝ «Լոս-Անջելեսի» կիսապաշտպան Կառլոս Վելան, «ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Ջոզեֆ Մարտինեսը:
Լավագույնի անունը հայտնի կդառնա առաջիկա շաբաթներին:
Զլատան Իբրահիմովիչն MLS-ի այս առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 30 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Կառլոս Վելան 34 գոլ ու 10 գոլային փոխանցում է հեղինակել 31 խաղում: Ջոզեֆ Մարտինեսը 29 խաղում 27 գոլ ու 3 գոլային փոխանցում է գրանցել իր ակտիվում: