Հայաստանի ազգային հավաքականն այսօր` հոկտեմբերի 15-ին, կանցկացնի Եվրո-2020-ի որակավորման փուլի, թերևս, ամենակարևոր խաղը: Մեր թիմն այսօր ֆիննական Տուրկու քաղաքում կհյուրընկալվի J խմբի մրցաշարային աղյուսակում այս պահին իր անմիջական հակառակորդ Ֆինլանդիայի ընտրանուն:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Մինչ այդ առաջարկում ենք դիտել ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանի արած լուսանկարները մրցավայր Տուրկուից: Լուսանկարներն` այստեղ: