«Լիդս Յունայթեդի» սեփականատեր Անդրեա Ռադրիձանին հայտարարել է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասսեր Ալ-Խելաիֆիից ակումբը գնելու առաջարկ է ստացել:
«Ես ստացել եմ մոտ 20 առաջարկ ու ընտրել եմ դրանցից 3-ը: Qatar Sports Investment-ն ու Ալ-Խելաիֆին նախևառաջ իմ ընկերն են, մենք լավ հարաբերություններ ունենք արդեն երկար ժամանակ:
Նրանք հնարավորություն ունեն գնելու մեր ակումբը և այն հասցնելու այնպիսի մակարդակի, որ ակումբը մրցակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Երկրպագուների համար դա կարող է լինել ֆանտաստիկ հնարավորություն:
Երկրորդ հնարավոր գնորդն ԱՄՆ-ում է, նա «Լիդսի» մեծ երկրպագու է մանկության տարիներից, և դա ինձ դուր է գալիս: Եվս մեկը իտալական ակումբի սեփականատեր է: Ինձ համար գլխավորը «Լիդսը» կրկին մեծագույն ակումբ դարձնելն է», — Ռադիձանիի խոսքերն է մեջբերել Mirror-ը: