Ուկրաինայի հավաքականի հարձակվող Ռոման Յերեմչուկը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հետ հանդիպման մասին (2:1): Ֆուտբոլիստը գոլով աչքի է ընկել այդ խաղում։
«Դժվար է դեռ հավատալ դրան, բայց մենք շատ ենք աշխատել։ Շնորհակալ եմ երկրպագուներին նման անհավանական աջակցության համար, ցանկանում եմ պարզապես դուրս գալ և մեռնել խաղադաշտում։ Շատ հաճելի է ցույց տալ նման լավ արդյունք:
Բայց պետք է ավելի հանգիստ արձագանքել դրան։
Մենք Ռուսաստանը չենք, որը հաղթեց Շոտլանդիային և բոլորին պատմում էր, որ կվերցնի Եվրոն», — ասել է Յերեմչուկը։
Այս հաղթանակի շնորհիվ Ուկրաինայի հավաքականը ժամանակից շուտ նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր: Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Կիպրոսին (6:0) և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ: