«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Օլդ Թրաֆորդից»։
Մատիչի գործող պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ ավարտվում է 2020-ի հունիսին։ Mirror-ը հաղորդում է, որ հունվարին սերբ կիսապաշտպանի հեռանալը գնալով ավելի հավանական է թվում։ Գլխավոր թեկնածուն Մատիչի կարիերայի շարունակության Միլանի «Ինտերն» է։
Օլե-Գունար Սուլշերի ենթակայության տակ Մատիչը մեծ վստահություն չի վայելում, ինչն էլ կարող է հավելյալ ազդակ տալ Մատիչի հեռանալուն։
Մատիչը 2017 թվականից հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։