Իտալիայի Մ21 հավաքականի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն Երևանում Հայաստանի Մ21 հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով․
«Բարդ խաղ էր, բայց մենք այնքան էլ շատ գոլ չխփեցինք, քանի որ կենտրոնացման պակաս զգացվեց։ Կարևորը հաղթեցինք։ Հիմա պետք է ամեն ինչ անենք հաղթանակները շարունակելու համար»,- ասել է հարձակվողը։
— Արդյոք Հայաստանի Մ21 հավաքականի խաղը զարմացրե՞ց Ձեզ։
— Այո զարմացրեց, բայց կարծում եմ՝ պետք է շատ գոլ խփեինք։
— Ի՞նչ տպավորություն թողեց Հայաստանի Մ21 հավաքականը։
— Լավ թիմ ունեք։ Դժվարություններ ստեղծեցին մեզ համար, փոխանցումները լավն էին, խաղավարտին էլ կարող էիք գոլ խփել։ Բայց կարևորը՝ մենք հաղթեցինք։
-«Վուլվերհեմփթոնի», Իտալիայի Մ19 հավաքականի, Իտալիայի ազգային հավաքականի ու հիմա էլ Իտալիայի Մ21 հավաքականի կազմում ժամանեցիք Հայաստան։ Այդ մասին ի՞նչ կարող եք ասել։
— Շատ ուրախ եմ այդ առիթով։ Հայաստանում լավ թիմերի դեմ ենք խաղացել, բայց հաղթել ենք (ժպտում է)։ Երևանը լավ քաղաք է, մարդիկ էլ շատ բարեհամբույր են։
— Օրեր առաջ խաղացել եք «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Ո՞ր թիմի պաշտպանների դեմ էր ավելի բարդ խաղալ՝ «Մանչեսթեր Սիթիի՞», թե՞ Հայաստանի Մ21 հավաքականի։
— Չեմ թերագնահատում ոչ մեկին։Միշտ պետք է արժևորես մրցակիցներին, խաղը ու խաղաս մինչև վերջ։