Եվրո-2020-ի ընտրական փուլի H խմբում շարունակվում է համառ պայքարը:
Խմբի գլխավոր ֆավորիտ Ֆրանսիան չկարողացավ հաղթել Թուրքիայի հավաքականին: Թիմերը երկրորդ խաղակեսում փոխանակվեցին մեկական գոլերով: 76-րդ րոպեին Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: Թուրքերի պատասխանը չուշացավ:
Ընդամենը 6 րոպե անց Այհանը հավասարեցրեց խաղի հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1-1:
Խմբի մյուս խաղերում Ալբանիան 4-0 հաշվով հաղթանակի հասավ Մոլդովայի նկատմամբ: Իսլանդիան էլ ուժեղ էր Անդորայից՝ 2-0:
Այս տուրից հետո Ֆրանսիան և Թուրքիան ունեն հավասար՝ 19-ական միավորներ: Իսլանդիան 15 միավորով երրորդն է,12 միավոր ունի Ալբանիան: 3-ական միավորներով աղյուսակը եզրափակում են Անդորան և Մոլդովան: