Եվրո-2020-ի ընտրական փուլի B խմբում Ուկրաինայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթանակի հասավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ:
Առաջին խաղակեսից հետո Շևչենկոյի սաները հաղթում էին 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Յերեմչուկն ու Յարմոլենկոն: Թվում էր, թե ուկրաինացիները երկորդ խաղակեսում խնդիրներ չեն ունենա, սակայն 72-րդ րոպեին Ստեպանենկոն տուգանային հրապարակում խախտեց կանոնները և ստանալով երկրորդ դեղին քարտը՝ հեռացվեց խաղադաշտից:
Նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: Չնայած մեծ ճնշմանը՝ Ուկրաինան կարողացավ դիմադրել և խաղն ավարտեց հաղթական հաշվով:
Այս հաղթանակից հետո ուկրաինացիները վաստակեցին 19 միավոր և ապահովեցին իրենց տեղը Եվրոպայի առաջնությունում: Պորտուգալիան 11 միավորով երկորդ տեղում է: Մեկ միավոր քիչ ունի Սերբիայի ընտրանին:
A խմբում Անգլիայի հավաքականը ջախջախեց բուլղարացիներին: Դուբլի հեղինակներ դարձան Ստելինգն ու Բարկլին, մեկ գոլ խփեցցին Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Քեյնը՝ 6-0: Բուլղարիայի հավաքականի կազմում խաղին մասնակցեց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Գեորգի Պաշովը: