Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բուլղարիայի հետ կայանալիք խաղի մասին։
«Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում, արդեն որոշ ժամանակ է այդպես եմ անում։ Իհարկե, պարտությունները վատ են ազդում։ Ֆուտբոլիստն ուզում է ամեն խաղում հաղթել։
Բայց պատասխանատվությունն ինձ որպես մարդ չի փոխում։ Ես նույնն եմ մնում։ Նախկինի պես ջանում եմ ու խաղադաշտում և կյանքում մյուսների օրինակին հետևում։ Եվ շարունակելու եմ դա անել։ Առաջ էլ ինձ վրա ճնշում կար։
Լինելով հարձակվող ու թիմի լիդերներից մեկը՝ ուզում եմ միշտ գոլեր խփել։ Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում։ Բայց ես չպետք է միակը լինեմ, որն իր հետևից տանում է հավաքականը»,- Քեյնի խոսքերն է փոխանցում The Sun-ը։