«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ասել է՝ երբ է պատրաստվում ավարտել մարզչի կարիերան։
«Ուզում եմ դառնալ «Պորտուի» նախագահը։ Մյուս կիրակի կնշեմ մարզչական կարիերայիս 10 տարին։ Հույս ունեմ՝ տիտղոսով ավարտել մարզչական կարիերաս, որովհետև «Մարսելում» ինձ շատ լավ են ընդունել։ Հավանական է, որ հենց «Մարսելում» կավարտեմ կարիերաս»,- մարզչի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։