«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը օդանավակայնից ոտքով է հասել Բարսելոնա, հաղորդում է AS-ը:
Պարբերականի տվյալներով ՝ ֆուտբոլիստը վերադարձել է Խորվաթիայի հավաքականի գտնվելու վայրից և չի կարողացել լքել օդանավակայանը ոչ տաքսիով, ոչ ավտոբուսով՝ բողոքի ցույցերի պատճառով, որոնք տեղի են ունենում 2017 թվականին Կատալոնիայի անկախության հանրաքվեի նախաձեռնողների նկատմամբ դատական գործընթացների պատճառով:
Ռակիտիչն այս մրցաշրջանում մասնակցել է Պրիմերայի 5 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: