Կազմավորվել է ֆուտբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը:
Մ-18 ազգային թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը։ Այս մասին ArmSport-ի ունեցած տեղեկությունները հաստատեց ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ոսկանյանի գլխավորությամբ մեր մինչև 18 տարեկանների ընտրանին արդեն անցկացրել է 2 ընկերական հանդիպում:
Հոկտեմբերի 11-ին իր առաջին խաղում նորակազմ հավաքականը 1:5 հաշվով պարտվել է Ուկրաինայի ընտրանուն: Երեկ՝ հոկտեմբերի 13-ին ՀՖՖ տեխնիկանկան կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ուկրաինացիների հետ երկրորդ հանդիպումն ավարտվել է դարձյալ հյուրերի հաղթանակով՝ այս անգամ 0:1:
ՀՖՖ մամուլի ծառայությունից ArmSport-ին տեղեկացրին, որ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկված են Ռոմիկ Սիմոնյանը և Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ նույն շտաբով Արթուր Ոսկանյանը գլխավորում էր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Օգոստոսի վերջին Արթուր Ոսկանյանին Մ-19 հավաքականի մարզչական ղեկին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը:
Արման Առաքելյան