Հայստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը գոհ է իր թիմի՝ Իտալիայի Մ21 հավաքականի հետ խաղում կատարած աշխատանքից։
Այս մասին իսպանացի մասնագետը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Մեր ընտրանին, հիշեցնենք, նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց․
«Բոլորս պետք է գոհ լինենք մեր խաղի, կենտրոնացման ու աշխատանքի համար։ Հավատում էինք մեր ուժերին, ու դեռ շատ կաճենք։ Շատ դժվար խաղ էր, կարողացանք պահպանել կենտրոնացումը, գիտեինք ինչ պետք է անել, արեցինք ու մի փոքր մեզ չհերիքեց ոչ թե բախտը, այլ ճշգրիտ գործողությունները կոնկրետ դրվագներում։
Կարող էինք նաև գոլ խփել։ Ես շատ գոհ եմ։
Մեր հավաքականը թույլ չտվեց Իտալիային խաղալ իր խաղը։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս Ա Սերիայում, մենք պայքարեցինք մինչև վերջ ու նրանք հայտննվեցին դժվար իրավիճակում։
Ֆուտբոլիստները ֆենոմենալ աշխատանք են իրականացնում ու մենք փորձում ենք անել այնպես, որ իրենց ստացած գիտելիքները կարողանան ցույց տալ դաշտում։
Միշտ մտածում ենք հաղթելու ու սովորելու համար։ Ավելի կարևոր է տեսնել թիմի աճը, եթե թիմը աճում է, արդյունքները կգան»։