«Մերսեդեսի» ֆին ավտոարշավորդ Վալտերի Բոտասն առաջինն է ավարտել Ճապոնիայի Գրան Պրին:
Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից» ժամանեց երկրորդը, իսկ Լյուիս Հեմլիթոնը երրորդն էր: Բրիտանացին նաև ցույց տվեց լավագույն շրջանը։ Ռուսաստանցի օդաչու Դանիիլ Կվյատը «Տորո Ռոսսոյից» 12-րդն էր:
Աշխարհի առաջնության 17-րդ փուլն անցկացվել է «Սուձուկա» ավտոարշավարանում:
Առաջատարների թվում տեղ են գտել «Մերսեդեսի» երկու ներկայացուցիչներ, ինչը նրանց ապահովել է 6-րդ անընդմեջ հաղթանակը «Նախագծողների գավաթի» խաղարկությունում:
Մրցարշավի հաղթող 30-ամյա Բոտասն այժմ Համիլտոնից հետ է մնում 64 միավորով և տեսականորեն դեռ կարող է տիտղոս նվաճել: