Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում էր Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Նորվեգիայի հետ արտագնա խաղում (1-1):
Այդ հանդիպումը Ռամոսի համար 168-րդն էր ազգային ընտրանու կազմում: 33-ամյա պաշտպանը գերազանցեց «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդն ու այժմ այդ ցուցանիշով բացարձակ առաջատարն է «կարմիր ֆուրիայի» պատմության մեջ:
Իսպանիայի հավաքականում խաղերի քանակով թոփ-10 ֆուտբոլիստները՝
1. Սերխիո Ռամոս — 168
2. Իկեր Կասիլյաս — 167
3. Չավի — 133
4. Անդրես Ինյեստաս — 131
5. Անդոնի Սուբիսարետա — 126
6. Դավիդ Սիլվա — 125
7. Խաբի Ալոնսո — 114
8. Սերխիո Բուսկետս — 114
9. Սեսկ Ֆաբրեգաս — 110
10. Ֆերնանդո Տոռես — 110