«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Ըստ Mirror-ի տեղեկությունների՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղին, որը նախատեսված է հոկտեմբերի 20-ին: Հիշեցնենք՝ Պոգբան կոչի վնասվածք էր ստացել «Արսենալի» հետ խաղում (1-1) և բաց է թողել 2 խաղ:
«Մանչեսթեր Յունայթեդն» 8 խաղից 9 միավոր է վաստակել ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Այս պահին առաջատարը «Լիվերպուլն» է՝ վաստակած 24 միավորով:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 5 խաղի ու դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: