Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը եզրափակչի իր ելույթն ավարտել է 7-րդ տեղում։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մեր մարզիկը վաստակել է 14,200 միավոր։ Թովմասյանը անսխալ է կատարել օղակների վարժության վերևի բոլոր տարրերը, սակայն ցատկի ժամանակ, չկարողանալով ֆիքսել մարմինը, մի քանի քայլ է կատարել, ինչը, գործնականում, նրան զրկել է ոչ միայն մեդալից, այլև՝ Տոկիո-2020-ի ուղեգրից։
Հիշեցնենք, որ ԱԱ-ում Հայաստանից միակ ուղեգիրը նվաճել է Արթուր Դավթյանը (բազմամարտ)։ Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթը ԱԱ-ում։