Իսպանիայի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է խաղացել Նորվեգիայի ընտրանու հետ: Տանտերերը հաշիվը հավասարեցրել են 94-րդ րոպեին՝ 11-մետրանոցի շնորհիվ:
Այդ ոչ-ոքին ընդհատեց իսպանացիների հաղթական շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում, որը հասել էր 14-ի (2014-ից 2019):
Հաղթանակի դեպքում «կարմիր ֆուրիան» այդ ցուցանիշով Չեխիայի հավաքականին պատկանող ռեկորդը (1995-2002):
Իսպանիայի հավաքականը 7 խաղերից հետո 19 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: 8-րդ տուրում Ռոբերտո Մորենոյի թիմը կխաղա Շվեդիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդ-Արենա» մարզադաշտում, Հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: