Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում է եղել: Դա նրան թույլ է տվել «սկուադրա աձուրայի» կազմում խաղերի քանակով շրջանցել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոյին:
32-ամյա ֆուտբոլիստի համար դա 92-րդ խաղն էր Իտալիայի հավաքականում:
Շրջանցելով Դել Պիեռոյին՝ նա բարձրացավ «մաքուր» 10-րդ հորիզոնական:
Այս ցուցանիշով Իտալիայի հավաքականի ռեկորդակիրները.
1. Ջանլուջիջի Բուֆֆոն — 176
2. Ֆաբիո Կանավարո — 136
3. Պաոլո Մալդինի — 126
4. Դանիելե Դե Ռոսի — 117
5. Անդրեա Պիռլո — 116
6. Դինո Ձոֆֆ — 112
7. Ջորջո Կյելինի — 103
8. Ջանլուկա Ձամբրոտա — 98
9. Ջաչինտո Ֆակկետտի — 94
10. Լեոնարդո Բոնուչի — 92
11. Ալեսանդրո Դել Պիեռո — 91