Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ խաղից հետո խոսել է իր տպավորություններից:
«Ես չգիտեմ՝ ինչու այսպես եղավ: Ըստ էության մի հակագրոհ եղավ. ինքներս մեր վիճակը բարդացրինք: Մենք պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հաղթանակը:
Հիմա պետք է Ֆինլանդիային հաղթել: Վատ խաղացինք, մեկնաբանություններ չունեմ: Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա», — ասել է Արամ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Վադուցում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Տեսանյութը՝ «Ֆուտբոլ Պլյուս»-ի՝