«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է մի քանի տարբերակներ հարձակվող Լուիս Սուարեսին փոխարինելու համար։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ցանկանում է ուրուգվայցի հարձակվողի փոխարեն ձեռք բերել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնայի» գլխավոր մրցակից «Ռեալը» և անձամբ Զինեդին Զիդանը։
Լուիս Սուարեսը 32 տարեկան է։ Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը 8 հանդիպման է մասնակցել ու 6 գոլ է խփել։