Շանհայում ավարտին է մոտենում ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Հայտնի են եզրափակչի երկու մասնակիցները։
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում միմյանց դեմ մրցում էին իտալացի Մատեո Բերետինին և Ալեքսանդր Զվերևը։ Գերմանացի թենիսիստը երկու սեթում առավելության հասավ 6-3, 6-4 հաշվով և դուրս եկավ Շանհայի Մասթերսի եզրափակիչ, որտեղ մրցելու է ռուս Դանիլ Մեդվեդևի հետ։ 23-ամյա թենիսիստը այսօր ավելի վաղ պայքարից դուրս էր թողել հույն Ստեֆանոս Ցիցիպասին։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը։
Հիշեցնենք, որ սա տարվա 8-րդ Մասթերսն է։ Մինչ մրցաշրջանի ավարտը ATP Մասթերս-1000 շարքի մրցաշար կկայանա նաև Փարիզում։