«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի մասին.
«Ադուրիսը ամենից շատն է ինձ գլխացավանք պատճառել Լա Լիգայում: Նա ինձ շատ գոլ է խփել: Ես ուրախ եմ, որ նրա մոտենում է հրաշալի կարիերայի ավարտին, քանի որ այլևս ստիպված չեմ լինի նրան հանդիպել (ծիծաղում է):
Լիգայում մեզ մեկ հանդիպում է մնացել. հուսո եմ՝ նա այլևս ինձ գոլ չի խփի»,- ասել է տեր Շտեգենը:
Լա Լիգայի առաջին տուրում «Աթլետիկը» հաղթել է «Բարսելոնային» 1:0 հաշվով Ադուրիսի՝ 89-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
38-ամյա Ադուրիսն ավելի վաղ հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան: