Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Թվիթերի էջում պատասխանել է Ֆինլանդիային, որն ավելի վաղ մեր ընտրանուն խորհուրդ էր տվել տաք հագուստ ունենալ, քանի որ Տուրկույում արդեն շատ ցուրտ է:
«Ջերմորեն ողջունում ենք Ձեզ, ՀՖՖ: Կհանդիպենք Տուրկույում: Բայց խնդրում ենք, մի՛ մոռացեք ձեզ հետ ձմեռային բաճկոն ու տաք տաբատ վերցնել, քանի որ այստեղ՝ Ֆինլանդիայում, այլևս ամառ չէ»,- ասվում էր Ֆինլանդիայի հավաքականի պաշտոնական էջում:
Ֆինլանդիայի ընտրանին Սարայևոյում այսօր 1:4 հաշվով պարտություն է կրել Բոսնիա և Հերցեգովինայից, իսկ ՀՖՖ-ն զավեշտալի գրառում է կատարել.
«Շնորհակալ ենք մեզ ջերմորեն դիմավորելու ձեր պատրաստակամության համար:
Կարծում եմ՝ ցուրտը ձեզ հիմա ավելի անհրաժեշտ կլինի, քանի որ Սարայևոյում իսկապես շատ ՇՈԳ է»:
Հիշեցնենք՝ Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: