Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում ավարտվեց Բոսնիա և Հերցեգովինա — Ֆինլանդիա հանդիպումը:
Խաղն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ բոսնիացիների: Դուբլի հեղինակ դարձավ Միրալեմ Պյանիչը, մեկական անգամ աչքի ընկան Մայրովիչն ու Հոջիչը: Հյուրերի հեղինակության գոլը խփեց Պոջանպոլոն:
Այս հաղթանակից հետո բոսնիացիները վաստակեցին վաստակեցին 10 միավոր և շրջանցեցին Հայաստանի հավաքականին:
Ֆինլանդիան 12 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ մեր ընտրանու խաղը Լիխտենշտեյնի դեմ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: