ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը մոտ է մարզչական կարիերան վերսկսելուն։
Երեկ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի մասնագետը ակտիվ բանակցություններ է վարում «Լիոնի» հետ ու կարող է գլխավորել այդ ակումբը։ Օրեր առաջ «Լիոնը» հեռացրեց գլխավոր մարզիչ Սիլվինյոյին։
Սակայն այսօր ֆրանսիական L’Equipe-ն գրել է, որ Լորան Բլանը հնարավոր է մերժի ֆրանսիական ակումբը գլխավորելու տարբերակը, քանի որ սպասում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկին։ ՄՅՈւ-ն վերջին վատ արդյունքների ֆոնին կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։
Լորան Բլանը իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է «Բորդոն», ՊՍԺ-ն և Ֆրանսիայի հավաքականը։