Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական տուրի՝ Լիխտենշեյն-Հայաստան հանդիպումը կցուցադրվի Armenia TV-ի և Armenia Premium-ի ուղիղ եթերում:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին ու կկայանա Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղեր ցուցադրում է նաև «Շանթ ՀԸ»-ն, որի եթերում այսօր 22:
30-ին կցուցադրվի Իտալիա-Հունաստան խաղը:
Մեր խմբում ընդգրկված մյուս զույգի՝ Բոնսիա Հերցեգովինա-Ֆինլանդիա խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին, սակայն չի ցուցադրվի հայկական հեռուստատեսությամբ:
Այդ խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: